16 02 2022

Ցուցարարները բացել են Մարմարաշենի ճանապարհը Դավիթ Համբարձումյանի գալուց հետո

Ցուցարարները բացել են Մարմարաշենի ճանապարհը Դավիթ Համբարձումյանի գալուց հետո

Ցուցարարները բացել են Մարմարաշենի ճանապարհը, մոտ երեք ժամ Արարատի մարզի միջպետական ճանապարհից դեպի Մասիսի գյուղեր` Արեւաբույր, Ջրահովիտ և Նորկյուրին  տանող ճանապարհին առավոտից երթեւեկությունը կաթվածահար էին արել գյուղացիները։ Ավելի վաղ գրել էինք որ մեծաթիվ մարդիկ մեքենաներով Ճանապարհ փակելով  խաթարել են Մասիսի համայնքներում մեքենաների ազատ տեղաշարժը` Մարմարաշենի հին երթուղային տրանսպորտը գծից հանելու և Երեւանի հետ նշված գյուղերի ուղիղ կապը խզելու  պատճառով։

Նրանք պահանջում էին վարչապետի ներկայությունը կա  հենց այսօրվանից վերականգնել Մասիսի նախկին երթուղային գիծն ու տշփոխադրամիջոց և նորմալ չվացուցակ։

Խոշորացված համայնքում երրորդ անգամ կազմակերպած ակցիան դադարեց Մասիսի համայնքապետ  Դավիթ Համբարձումյանի  ակցիայի վայր գալուց հետո։  Խոշորացված համայնքի ղեկավարը իր վրա վերցրեց պատասխանատվությունը եւ  խոստացավ  խնդրին ժամանակավոր լուծում տալ` համայնքապետարանի միջոցների հաշվին, մինչեւ որ իր կողմից ձեռնարկված քայլերն ըստ համայնքապետի` արդյունք կտան։ Նա հայտնեց որ ՏԻՄ խոշորացված համայնքի ընտրություններից հետո դիմել է Կառավարությանը հենց նույն խնդրով ու պահանջել է սեղմ ժամկետներում լուծումներ գտնել` երթուղային գիծ ապահովելու համար, խոստացվել է լուծել։ Իսկ մինչ այդ Դավիթ Համբարձումյանը փաստորեն հենց մարտից երեք երթուղային տաքսի դուրս կբերի գիծ` համայքնատերանի միջոցների հաշվին։

Yerevan.Today-ի հետ զրույցում Դավիթ Համբարձումյանը վերահաստատեց իր խոստումը` հայտնելով, որ մի քանի ամսով ժամանակավոր լուծում կտրվի հարցին, մինչև որ պետությունն իր ռեսուրսներով կկարողանա խնդրին հիմնավոր լուծում տալ։

«Հենց վաղը նախատեսում եմ Մասիսի համայնքապետարանի շենքում հանդիպում կազմակերպել շահագրգիռ ընկերությունների հետ` տեխնիկական հարցերը քննարկելու համար, հուսով եմ, որ օպտիմալ կկարգավվի հարցը ու եմ իմ համայնքի բնակիչները դժգոհ չեն մնա»,- ասաց Դավիթ Համբարձումյանը։

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ