08 04 2022

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Հասանովն այցելել է Քարվաճառ և Քաշաթաղ

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Հասանովն այցելել է Քարվաճառ և Քաշաթաղ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ: Այս մասին հայտնում է minval.az-ը:

Հասանովը և ՊՆ ղեկավարությունն ուսումնասիրել են Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում տեղակայված մի շարք մարտական դիրքեր։

Այնուհետև ադրբեջանցի նախարարը ծանոթացել է տվյալ շրջանների նոր ռազմական օբյեկտներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին է անցնում Արցախի տարածքի 75 տոկոսը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ