26 04 2022

Սրանց հաջորդ զառանցանքը լինելու է այն, թե մեղավորն Աստված է, որ արարեց մեզ․ բանաստեղծ



Բոլորդ հիշում եք, որ պատերազմի ավարտից հետո միանգամից հայտարարեցին, որ դավաճանություններ են եղել, իսկ հետո լռեցին։ Լռեցին , քանի որ հասկացան, որ այդ դավաճանության պոչը, եթե ոչ գլուխը, հասնում է իրենց։ Հասկացան, որ դավաճանությունը բացահայտելու դեպքում կանգնելու են դատարանի առաջ։ Այս մասին այսօր Ազնավուրի հրապարակում հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ մինչ օրս զոհված զինծառայողների ծնողների խոսքը, ցասումը հուզական բնույթ է կրել, սակայն այժմ պետք է կարողանան դեպի իրավական հիմք տանել այն ամենը, որը հնարավորություն կտա դավաճաններին դատապարտելու, հանցագործներին բացահայտելու և իր վերջո հասկանալու՝ այս քաջերի հաղթական բանակն ինչո՞ւ պարտվեց։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ