09 05 2022

Կոլոտ Հովոն խուլիգան է անվանել Դադիվանքի վանահորը

Կոլոտ Հովոն խուլիգան է անվանել Դադիվանքի վանահորը

«Հրապարակ»-ը գրում է․ 

«Դերասան Հովհաննես Ազոյանը, իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Հրապարակի» նյութի հղումով, որտեղ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը իր մտահոգություններն է հայտնել այսօրվա իրավիճակի հետ կապված՝ ժողովրդին համախմբան կոչ անելով։ Կոլոտ Հովոն որոշել է դաս տալ Տեր հորը, ով նոյեմբերի 9-ից հետո Դադիվանքի զանգերն էր փրկում թշնամու ձեռքի տակից, նա ոչ ավել ոչ պակաս Տեր հորը անվանել է կրոնական խուլիգան եւ իր էջում թեգ արել ԱԱԾ-ին, անելով հետեւյալ գրառումը․  

«Խուլիգանները լինում են նաև կրոնական։
Միևնույն է, ձեզ մոտ չի ստացվի խլել ու գրավել պետությունը հայ ժողովրդի իշխանության ձեռքից։
Որովհետև մեր զենքը խաղաղասիրությունն է, այ դմբոներ»:

 No description available.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ