08 06 2022

Պատգամավորները տղերքի լուսանկարները չեն գետնին թափել. նրանք ձեր պատկերն են ձեր երեսին շպրտել. քաղաքագետ

Պատգամավորները տղերքի լուսանկարները չեն գետնին թափել. նրանք ձեր պատկերն են ձեր երեսին շպրտել. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե բա զոհվածների նկարները գետնին են թափել։

Անբարոյականությունն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Ուրեմն այդ նույն ավանեսյանները մեր տղերքի աճյունները պարկերի մեջ նկուղներում պահեն (չեմ էլ ասում, թե ինչ պայմաններում ու ինչի պես), իսկ երբ իրենց արած այդ լկտիության պատկերը բերում և դեմքներին են շպրտում, սկսում են բարոյականությունից ու զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքից խոսել։

Արա, ո՞վ եք դուք ընդհանրապես։ Դուք ընդհանրապես ո՞նց եք առաջանում այդքան պիղծ, որ հիմա էլ ձեզ այդպես եք պահում:

Պատգամավոր աղջիկները տղերքի լուսանկարները չեն գետնին թափել։ Նրանք ձեր պատկերն են ձեր երեսին շպրտել։ Ու շատ էլ ճիշտ են արել, աչքներդ էլ հանել են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ