25 08 2022

Գևորգ Դանիելյանը ՄԻՊ-ին առաջարկ ունի

Գևորգ Դանիելյանը ՄԻՊ-ին առաջարկ ունի

Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.

«ՄԻՊ-ը դիմել է ՍԴ և խնդրել Սահմանադրությանը հակասող ճանաչել՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, զինծառայողների, դատախազների, դատավորների և ՍԴ դատավորների համար կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքը։

Դիմումը, թերևս, կբավարարվի, քանզի 2020 թ. փետրվարի 18-ին ՍԴ-ն արդեն իսկ բավարարել է նույնաբովանդակ դիմում՝ կապված ոստիկանության ծառայողների հետ։

Արտաքուստ այն ընկալումն է, որ հիշյալ հանրային ծառայողները վերջապես կձերբազատվեն անհիմն արգելքից, ձեռք կբերեն կրոնական կազմակերպություններին անդամակցելու ազատություն, ինչը կարող էր ողջունելի լինել։

Սակայն վարքագիծը երբեք չի գնահատվում ապրիորի, զուտ ձևական իրավական չափանիշներով, այն համարժեք  որակվում է միայն կոնկրետ սոցիալ֊քաղաքական մթնոլորտի համատեքստում։ Պատահական չէ, որ ՄԻԵԴ֊ը ղեկավարվում է հենց այս չափանիշներով։ Իսկ հայրենական քաղաքական մշակույթի պայմաններում, որը զերծ չէ հանրային ծառայողներին տոտալ հսկողության տակ վերցնելու նկրտումներից, այս լրացուցիչ «ազատությունը» կվերածվի կաշկանդվածության մի նոր գործոնի։  

Այո, կան երկրներ, օրինակ՝ ԱՄՆ֊ը, որտեղ նույն դատախազներն ու դատավորներ անարգել կարող են անդամակցել անգամ քաղաքական կուսակցությունների, սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ երկրներում ձևավորված սոցիալ֊քաղաքական մշակույթն այնպիսին է, որ նշված լծակները չեն օգտագործվում՝ ի վնաս պետականության և հանրային ծառայողներին հսկողության տակ վերցնելու նկրտումներով։

ՄԻՊ-ին կառաջարկեի, նախ՝ ուսումնասիրել բազում հաղորդումներից գոնե մի քանիսը, որոնք վերաբերում են զուտ քաղաքական նկատառումներով անգամ քաղաքացիական ծառայողներին աշխատանքից «սեփական դիմումի համաձայն» ազատելուն...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ