09 09 2022

Զվարճալի պատմություն Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպումից․ Politik.am

Զվարճալի պատմություն Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպումից․ Politik.am

 Politik.am-ը գրում է․

Օրերս Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին։

Համաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ մասնակցում էր տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը։ Փաշինյանի հետ հանդիպման էին եկել  երկու տասնյակ մարդ։

Մեզ զավեշտալի մանրամասներ են հայտնի դարձել հանդիպման վերաբերյալ։ Հանդիպմանը իհարկե մասնակցել են մարդիկ, ովքեր ցանկացել են տեսնել Փաշինյանին, սակայն մեծ մասը բերվել են այդ հանդիպմանը։ Մեզ տեղեկացրեցին, որ դեսպան Վաղարշակ Հարությունյանը փորձել է տեղի գործարարներին շահագրգռել և ասել է, որ եթե մասնակցեն հանդիպմանը, ապա դեսպանատունը կմիջնորդի նրանց համար Ռուսաստանի իշխանությունների մոտ։ Եղել են գործարարներ, ովքեր ուղիղ դեսպանի երեսին ասել են, որ իրենք կարող են նրա համար միջնորդ դառնալ ու Ռուսաստանում հեղինակություն չունեցող մարդու միջնորդության կարիքը չունեն։ Հարությունյանը մարդաշատություն ապահովելու համար դիմել է նաև մի քանի տաքսու վարորդների օգնությանը։  Որոշ վարորդներ մասնակցել են հանդիպմանը, սակայն վերջում իրենց ծառայության գնի համար թեժ քննարկում են ունեցել դեսպանի հետ՝ տաքսու վարորդները պահանջել են 3000 ռուբլի, իսկ Վաղարշակ Հարությունյանը պնդել է, որ 2200 ռուբլուց ավել չի կարող տալ։ 

Մեր աղբյուրների փոխանցմամբ դեսպան Հարությունյանը ոչ մի կերպ չի կարողացել լուրջ գործարարների բերել հանդիպման։ Բոլորը նրան ցույց են տվել դռան տեղը և խնդրել են իրենց անունները Ռուսաստանում չկապել հակառուս Փաշինյանի անվան հետ։ Մենք այս երկրում հանգիստ ապրում ենք, մեզանից հեռու մնացեք,- ասել են դեսպանին։

Փորձեցինք մեզ հասած տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ դեսպան Հարությունյանից, սակայն մեր բամզաթիվ փորձերը անհաջողությամբ պսակվեցին։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ