30 09 2022

Այս իշխանությանը բերել են 3 խնդիր լուծելու համար, մինչև չլուծեն կամավոր չեն հեռանալու․ Արմեն Բադալյան



«Ժողովուրդը վաղուց ցուց է տվել, որ դադարել է սուբյեկտ լինելուց և գրեթե  ոչինչ չի որոշում։ Ով էլ լինի երկրի իշխանութուն, ինչ էլ ասի,  այդ ճանապարհով էլ ժողովուրդը գնալու է»,-նման համոզմունք հայտնեց  քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով Yerevan.Today-ի հարցին, ըստ որի՝ իրավիճակից դուրս գալու ՝  նախագահներ Քոչարյանի և ԼՏՊ-ի առաջարկած  ծայրահեղ տարբերակներից ո՞րն է  առավել ընդունելի  ժողովրդի համար․ գնալ կապիտուլյացիայի ճանապարհո՞վ , ինչպես առաջարկեց Տեր-Պետրոսյանը, թե՞պայքարի ճանպարհով հասնել ցանկալի արդյունքի, ինչպես ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Էն ֆատալիզմը, որ ով էլ գա ստորագրելու է, քեզնից այլևս ոչինչ կախված չէ այդպես չէ․ պատմությունը ցույց է տվել, որ անհատներից մեծ  բան է կախված, պատմությունը շատ դեպքերում առաջնորդում են անհատները, հայտնվում է անհատը և գործընթացը լրիվ այլ ճանապարհով է ընթանում»,-ասաց քաղտեխնոլոգը։

Հարցին,  ըստ որի՝  Երկրորդ անխագահն անդրադարձավ մասնակի իշխանափոխությանը և  արդյո՞ք պատեհ առիթ չէ իշխանության համար ինչ-որ լուծումներ գտնելու, իրականացնելու, մեր զրուցակիցն ասաց․ «Պատեհ առիթ չէ, որովհետրև  չկա իշխանության համակարգ, կա մեկ հոգի  և մեկն է ամեն ինչ որոշում։ Եվ քանի դեռ այդ մեկը գտնվում է բավական կայուն իրավիճակում, բնականաբար ոչ մի մասնակի իշխանափոխություն չի լինելու։ Երբ այդ մեկը թույլ վիճակում գտնվի, այդ դեպքում հնարավոր է մասնակի իշխանափոխություն, որը հետագայում կհասցնի լայն իշխանափոխության։ Մեկ անձի  մեջ է խնդիրը, ոչ թե՝ թիմի»,-ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև  Փաշինյանին «հումանիտար»  միջանցք տալու  հնարավոր տարբերակին՝  նշելով․ «Հումանիտար միջանցքի մեջ չէ խնդիրը․ նրանց 2018-ին բերել են՝ 3 խնդիր լուծելու համար։ Առաջինը՝ Արցախի հարցը չեղյալ  անել , այսինքն՝ հանձնել Ադրբեջանին , 2-րդը՝  միջանցքի հարցն է , որը վարչապետն անկախ նրանից ՄԱԿ-ում, ՖԲ-ում ինչ ելույթներ կունենա մենք տեսնում ենք , որ այդ միջանցքն արդեն տրամադրվում է,  և երրորդ խնդիրը՝  Ռուսաստանի դերի թուլացումն է, որը նույնպես ակնհայտ է։ Մինչև  չլուծեն այդ 3 խնդիրը,  կամավոր չեն հեռանալու»,-ասաց  Արմեն Բադալյանը։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ