05 11 2022

Հարց տվեք ձեզ՝ ինչո՞ւ այդքան հեշտ ու արագ Բերձորը տրվեց թշնամուն․ Նաիրի Հոխիկյան



«Արցախը հարուստ է գետերով,  իսկ աշխարհն այսօր լուրջ ջրային խնդիր ունի»,-Ֆրանսիայի հրապարակում, Միասնական հանրահավաքի ժամանակ, հայտարարեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

«Թշնամին ամեն ինչ անում է , որ տիրանա մեր հանքահումքային ռեսուրսներին , մեր ջրին․․․Թշնամին փորձում է տիրանալ մեր ջրհավաք ավազանին , բայց ջրից բացի  ուրիշ բան էլ ունենք Արցախում․  Արցախում է ոսկու համաշխարհային պաշարներից մեկը , Մարտակերտի մասին մենք գիտենք , ընդամենը  վերջերս Բերձորում  բացահայտվել է ոսկու մի հսկա հանք , որտեղ ավելի քան 5 միլիարդ դոլարի ոսկու պաշար կա, հիմա հարց տվեք ձեզ, ինչո՞ւ այդքան հեշտ ու արագ Բերձորը տրվեց թշնամուն , որպեսզի կարողանա 2000 մարդու տեղավորել Բերձոր քաղաքում,  իսկ այնտեղ 500 հատ տուն կա , և որպեսզի այդ մարդիկ կարողանան օգտել մեր  ունեցած հարստությունից , իսկ մենք ի՞նչ եքն ասում, ասում ենք՝ Արցախը տանք հանգիստ ապրենք։ Չենք ապրելու հանգիստ, թշնամուն ենք հարստացնելու»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ