15 11 2022

Իշխանությունները շարունակում են վարկաբեկել Հայաստանը, որպեսզի արդարացնեն իրենց ձախողումները. zham.am

Իշխանությունները շարունակում են վարկաբեկել Հայաստանը, որպեսզի արդարացնեն իրենց ձախողումները. zham.am

zham.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե իբր Հայաստանը դեռ 1991-ից էր ճանաչել Արցախը, որպես Ադրբեջանի մաս, մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի արդարանա, որ ոչ թե իր, այլ իբր դեռ նախկինների  պատճառով է Արցախը հանձնվել Ադրբեջանին: Ընդվորում, Փաշինյանի սուտը այնքան ծիծաղելի բնույթ ունի, որ նույնիսկ ինքն է խճճվել իր ստերի մեջ: Մեկ հայտարարում է, թե իբր 1991-ին է ճանաչվել Արցախը Ադրբեջանի մաս, մեկ նշվում է, թե իբր 1999-ի ստամբուլյան գագաթնաժողովում է դա «արձանագրվել», մեկ էլ վերջերս հայտարարեց, թե իբր 2007-ին Մադրիդյան սկզբունքները ստորագրելու ժամանակ Հայաստանը, իբր  ընդունել է, որ Արցախը մնալու էր Ադրբեջանի կազմում:

Իմաստ չունի բացահայտելու Փաշինյանի ստերը, քանզի հանրության նույնիսկ վերջացած տգետներն են հասկանում, որ նա փորձում է փրփուռներից կախվել, որպեսզի իր վրայից հանի մեղքի զգացումը Արցախի կորստի մասով:

Իր այս գործելաոճով նա, փաստացի, վտանգում է Արցախի այն մասի ապագան, որը դեռ հայկական է մնացել, բայց դա նրան չի հուզում: Իր գլխավոր նպատակը, ոչ թե Արցախի հայությանը գոնե քիչ վնաս տալն է, այլ արդարանալը: Նա արդեն վերջացած գործիչ է, քանզի նույնիսկ տեսականորեն, բացի վնասից նա այլևս ոչինչ չի կարող տալ, ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին:

Իր այդ գործելաոճը կարծես դարձել է նորմ նաև իր մյուս թիմակիցների համար:

Օրինակ նրա թիմակից և ազգական Հրաչյա Հակոբյանն էլ հայտարարում է, թե իբր 44-օրյա պատերազմի ժամանակ աշխարհը չաջակցեց Հայաստանին, ինչպես Ուկրաինային այսօր, քանի որ «...միջազգային հանրության աչքերում Հայաստանն էր ագրեսոր, ով օկուպացրել էր հարևան երկրի տարածքը, իսկ Ադրբեջանը ընկալվում էր այսօրվա Ուկրաինայի պես...»։ 

Պարզապես զարմանալ կարելի է, թե ինչ աստիճանի թույն է կուտակված այս մարդկանց մեջ Արցախի և Հայաստանի նկատմամբ: Բացի նրանից, որ սրանք իրականում Հայրենիք չունեցող մարդիկ են, բացի նրանից, որ փորձում են սեփական ձախողումները բարդել ուրիշների վրա, բացի այդ անսահման տգետներ են, որոնք այնքան բզարգացած են, որ միջազգային հարաբերություններում նույնիսկ տարրական խաղի կանոններին չեն տիրապետում:

Ի՞նչ միջավայրում են սրանք ապրել և պատկերացումներ կազմել տարբեր հարցերի շուրջ: Ի՞նչ աստիճանի են սրանք ատել սեփական երկիրը, որ նույնիսկ տարրական ամոթի զգացում չունեն, երբ այս չափ սկսում են վնասել սեփական երկրին:

Սա է  իրականությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ