19 12 2022

ՀՀ կառավարությունն անգործություն է ցուցաբերում՝ ձեռքերը լվանալով Արցախից․ Տարոն Մանուկյան



«Ողջունելիէ, որ երիտասարդությունն  այս կարևորագույն հարցին անտարբեր չի մոտենում, հանդես է գալիս նման նախաձեռնութուններով և, վաստահ եմ, որ երիտասարդի ձայնը լսելի պետք է լինի»,-այս մասին  Կառավարության շենքի դիմաց կազմակերպվածակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից Տարոն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել  «ԵրիտԱրցախ» համաուսանողական շարժման անդամները։  Տարբեր բուհերի ուսանողներն ու արցախահայերը ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտից քայլերթով շարժվելեն դեպի կառավարության շենք  և ներկայացվրել  իրենց  պահանջագիրը։

«Կարևոր պահանջատիրություն է ,որովհետև Հայաստանն  Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորն էև  այսօր տեսնում ենք,  որ Հայաստանի կառավարությունն ուղղակի անգործություն է ցուցաբերում  և որևէ քայլ չի ձեռնարկում, ընդհակառակը,փորձում են  տարբեր անատամ հայտարարություններ անել  և, կոպիտ ասած, փորձում են ձեռքերը լվանալ  Արցախից․ դա անընդունելի է»,-ասաց ակցիայի մասնակիցը։  

Մանրամասն՝  տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ