23 01 2023

Ողբերգության առաջին մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ ակցիայի մասնակիցներ



«Համախմբում» նախաձեռնությունը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անում։ Նախօրեին տարածված հայտարարությամբ նշվում է․  «Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում ոչ մարտական պայմաններում 15 ժամկետային զինծառայողների կյանքը խլած ողբերգությունը ՀՀ իշխանությունների կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր ձախողման հետևանքն է։ Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց ողբերգական կորստի հիմնական պատասխանատուները ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարն են, ովքեր չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից»։

Ներկայացնելով նախաձեռնության անդամների  գնահատականը քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն ասաց․  «Այս ողբերգության մեղավորն ու պատասխանատուն,  դե ֆակտո, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է , երկրորդ մեղավորն ու պատասխանատուն,  դե ֆակտո, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է»։ Մենուա Սողոմոնյանըն նշեց, որ ողբերգության իրական պատճառը կապված չէ  հրդեհային անվտանգության կաննոների պահպանման հետ։  «Դա ընդամենը վարկած է, որը  շատ արագ շրջանառության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանտվությունից խուսափելու համար»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ