«Իրանական կողմում՝ ԶԼՄ-ների մակարդակում, փորձագիտական մակարդակում լայնորեն արծարծվում է նաև հայ-իրանական քաղաքակրթական դաշինքի մասին հարցը, ուստի հսկայական պոտենցիալ կա, որն անպայմանորեն պետք է օգտագործվի: Այս մասին թելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ՝ չօգտագործելու դա, որովհետև, ըստ էության, Իրանի հետ հարաբերություններն ապահովում են ՀՀ-ի անվտանգության կարևորագույն մի քանի բաղադրիչ, հետևաբար նման շռայլությունն աններելի կարող է լինել»»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը