21 02 2023

Ինչպես է մեքենայի վարորդը վրաերթի ենթարկում երեխայի, ապա հարվածում այլ մեքենաների. տեսանյութ



Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է՝ փետրվարի 20-ին, Մայրաքաղաքային փողոցում ժողովրդին հայտնի՝ Փարաքարի ճանապարհին վրաերթի ենթարկված երեխայի, վարորդների, ինչպես նաև մյուս վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ Opel-ը վարել է Երևանի բնակիչ 57-ամյա Արմեն Մելիքսեթյանը, Cadillac-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Մեխակ Գեղամյանը, վրաերթի ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Մհեր Ա․-ն է, ով Cadillac-ի վարորդի կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նախ տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա «Աստղիկ» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Այս պահին բժիշկներն անում են հնարավորը երեխայի կյանքը փրկելու համար։

Ա․ Մելիքսեթյանը, նրա ուղևոր 37-ամյա Անի Մաթևոսյանը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել են Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

Կայքը ներկայացրել է տեսախցիկի արձանագրած կադրերը, որտեղ երևում է, որ Cadillac-ը բախվում Opel-ի հետնամասին, Opel-ի վարորդն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, վրաերթի է ենթարկում 15-ամյա տղային, ով շպրտվելով, բախվում է պատին, իսկ Opel-ն էլ բախվում կայանված Mercedes-ին ու Ford Transit-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ