27 02 2023

Դատական նիստ՝ Արամ Գասպարյանի գործով․ ՈւՂԻՂ



Տեղի է ունենում դատական նիստ՝ Արամ Գասպարյանի գործով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ 

Արամ Գասպարյանը ԱԱԾ նախկին աշխատակից է՝ Չիկո ծածկանունով։ Կենսաթոշակի անցնելուց հետո աշխատանքի էր անցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ որպես դեպարտամենտի ղեկավար։

Ավելի քան 18 ամիս է՝ գտնվում էր կալանքի տակ՝ ունենալով առողջական խնդիրներ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից բերման էին ենթարկել Արամ Գասպարյանին: Հուլիսի 16-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել, ինչից հետո նա գրավի դիմաց ազատ էր արձակվել, որոշ ժամանակ անց Գասպարյանը կրկին կալանավորվել էր։ 

Դատական նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ