02 03 2023

Սևանա լճի մակարդակն իջել է 14 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակն իջել է 14 սանտիմետրով

Սևանա լիճը 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվում է 1900 մետր 25 սանտիմետր բարձրության վրա, ինչը 14 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա գրանցված 1900 մետր 39 սանտիմետր նիշից։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 5 միլիոն 74 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի էական փոփոխություններ չեն դիտվել

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ