10 03 2023

ՊՆ նախկին շենքի բնակչին հիմա էլ արգելում են առևտուր անել․ News.am

ՊՆ նախկին շենքի բնակչին հիմա էլ արգելում են առևտուր անել․ News.am

News.am-ը գրում է․ Այսօր՝ մարտի 10-ին Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում միջադեպ է եղել փողոցային առեւտուր իրականացնողների, ոստիկանության ու քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ. առեւտրականների խոսքով, քաշքշուկ է տեղի ունեցել, նրանց ապրանքը թափել են գետնին, մնացածն առգրավել:

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր փողոցային առեւտրին՝ ասելով, որ անհապաղ պետք է կասեցնել այդ երեւույթը:

Առեւտուր իրականացնող քաղաքացին պատմել է հետեւյալը. «Իմ ապրանքն են ջարդելով, թուրքի պես տարել են: Ես էս ձեւով եմ իմ ընտանիքը պահում, իրենց նմաններն էլ գալիս են, ապրանքս տանում են, որ ուտեն: Երեւի ինձնից կարիքավոր են, թող տանեն լափեն: Բազկաթոռներին նստած ասում են՝ գնացեք, բորդյուրներից ապրանքները հավաքեք, չեն մտծում, որ մարդն այնքան կարիք ունի, որ երկու կտոր ապրանքը առել, կանգնել է այստեղ, որ երկու կոպեկ փող առնի:

Հիմա իմ ամբողջ ապրանքը գետնին թափված է, որը հասցրեցին՝ տարան, որ էլ չէ, թափվեց: Խնձոր, նարինջ, այլ մրգեր, ինչ կար, տարել են: Նիկոլն ասում ՝ գնացեք բորդուր շարեք: Թող ինքն ու իր տղեն գնան բորդյուր շարեն: Իրեն ո՞վ են, որ օրենք թելադրեն: Ես ՊՆ նախկին շենքից եմ, մեզ հանեցին, գցեցին քուչեքը: Տեղ չունեմ ապրելու, հիմա էլ եկել եմ, որ ռեւտուր անեմ, տուն պահեմ, ստեղից էլ եկան վեշերս հավաքեցին տարան: Հիմա ես ու՞ր գնամ»:

Մեկ այլ կին էլ շարունակեց. «Ես ոստիկանության ու քաղաքապետարանի աշխատողներին խնդրում եմ, ասում եմ՝ իմ երեխան հաջորդ շաբաթ վիրահատության է, հիվանդանոցից եմ եկել: Ասում եմ՝ իմ ապրանքն իջեցրու, ես կտանեմ ուրիշ տեղ, ասում՝ տենց բան չկա, ինձ հետաքրքիր չէ: Ասում եմ՝ իմ երեխեն այսօր աշխատում է, որ իր եղբորը հաջորդ շաբաթ պետք է վիրահատեն, ասում է՝ ի՞նչ անեմ: Աստված դա քո ընտանիքը էտի տենա, Աստված տա Նիկոլի երեխեքը էդ ամեն ինչի միջով անցնեն: Ես նաեւ ՊՆ նախկին շենքի բնակիչ եմ, էնտեղից էլ հանեցին շպրտեցին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ