27 03 2023

Ահազանգ․ Երևանում նոր ծառահատումներ են եղել

Ահազանգ․ Երևանում նոր ծառահատումներ են եղել

Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը գրում է․

«Թամանյանի արձանի դիմացի մայթին հսկա հացենիներ էին։ Այդ օրվա տեսանյութերում էլ կան։ Այդ ծառերին ձեռք տալու ոչ մի հիմնավորում, տրամաբանություն, ինչ ասեմ, բարոյականություն չկար... փաստորեն դրանք էլ հատեցին։

Առաջին նկարում արդեն հատված, երկրորդ նկարում՝ դեռեւս կանգուն։
Ես չգիտեմ, էլ ինչ բնորոշում տանք էս ամենին։ Լավ, բա վերահսկող, իրավապահ մարմինները ոչինչ չեն ուզու՞մ ասել»։

Վերմիշյանը գրառմանը կից հրապարակել է նաև լուսանկարներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ