29 03 2023

Վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել ակումբերից մեկում․ վիրավորների մեջ են ՌՈ բարձրաստիճան ծառայողներ

Վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել ակումբերից մեկում․ վիրավորների մեջ են ՌՈ բարձրաստիճան ծառայողներ

Այսօր՝ մարտի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում. ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունենում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ նշված ակումբի ներսում հաճախորդների և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։

Կայքի տեղեկություններով՝ ծեծվողների մեջ են եղել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, ծեծկռտուքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ