02 04 2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Եռաբլուր․ ՈւՂԻՂ



Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը Հայրենիքին հերոսաբար նվիրաբերած զինվորների հիշատակին:

Նշենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի սկսվեց քառօրյա պատերազմը: Թշնամին կոպտորեն խախտելով զինադադարի պայմանները հարձակվեց արցախա-ադրբեջանական ողջ սահմանագծով, սակայն արժանի հակահարված ստանալով հետ շպրտվեց` կրելով զգալի կորուստներ։ Ըստ պաշտոնական տեղեկության, բացի մեծաքանակ կենդանի ուժից, ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային և հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա և այլն: Ադրբեջանական բանակի կորուստներն անհամեմատ շատ էին․․․

Նույն ժամանակահատվածում, այսինքն՝ ապրիլի 2-ից 5-ը, հայկական կողմը տվեց 75 զոհ(63 զինծառայող, 12 պահեստազորային), 121 վիրավոր, շարքից դուրս եկավ 14 տանկ (որից 6-ը վերականգնվեց և նորից վերադարձվեց շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ