26 04 2023

ՌԴ-ն դեռևս ունի այն ազդեցությունը, որպեսզի Ադրբեջանին, առնվազն դիվանագիտական մակարդակում, պարտադրի․ քաղաքագետ



«Ադրբեջանի բուն նպատակը ոչ միայն Արցախն է, այլ նաև՝ շատ հեռուն գնացող նպատակն է․ մասնավորապես իրենք ասում են «Զանգեզուրյան», բայց արդեն թուրքական կողմը շրջանառում է թուրանական միջանցքը և և Հայաստանին, որպես տարածաշրջանում ակտիվ քաղաքական գործոն, չեզոքացնելը»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Այդ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը, որ հայտարարում են, արդյո՞ք ՀՀ ինքնիշխան հսկողության ներքո է»,-հարցադրում է  քաղաքագետը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության ոչ դոկտրինալ արտաքին քաղաքականությունը բերել է աշխարահաքաղաքական աղետի հենց Հայաստանի համար․ «ՀՀ իշխանությունները Հայաստանը դարձրել են գերտերությունների համար աշխարհաքաղաքական բախումների օջախներից մեկը»։ 

Արա Պողոսյանի խոսքով՝ եթե ռուսական գործոնը դուրս եկավ տարածաշրջանից, անվտանգային վակուումը կլրացնի Թուրքիան․ «Թուրքիան պատրաստվում է ստանալ  այնպիսի փաստաթուղթ, որը  ՀՀ-ին կզրկի ոչ միայն պահանջատիրական հնարավորությունից, այլև Հայաստանի  ֆիզիկական տարածքը կսահմաափակի այնպես, որ ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, հնարավորություն չունենա զարգանալու»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ