19 05 2023

Մեկ ոստիկանի նկատմամբ կկիրառվի «Խիստ նկատողություն», մյուսի նկատմամբ՝ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժ



Մայիսի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության շտաբի և իրավաբանական վարչության պետերը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երկու աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալին` մեկ ծառայողի նկատմամբ կիրառելու «Խիստ նկատողություն», իսկ մյուսի նկատմամբ՝ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ