10 08 2023

4 կամ 5-րդ հարկից մեր շենքի միակ «աշխատող» վերելակն ընկավ 1-ին հարկ. Արմեն Ալավերդյան

4 կամ 5-րդ հարկից մեր շենքի միակ «աշխատող» վերելակն ընկավ 1-ին հարկ. Արմեն Ալավերդյան

«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ 4 կամ 5-րդ հարկից մեր շենքի միակ «աշխատող» վերելակն ընկավ 1-ին հարկ։ Ներսում եղած կինը վնասվածքներ ստացավ, բայց, բարեբախտաբար, ողջ մնաց։
Սա կարդացողներից կա՞ն մարդիկ և/կամ կազմակերպություններ, որոնք լուծում կտան այս հարցին։ Թե՞ սպասենք այլ՝ ավելի տխուր պատահարների։ Էլ չեմ ասում իմ մասին (սայլակով 10-րդ հարկից իջնել-բարձրանալը դաժան է)...
Ոստիկանությունը և փրկարարները տեղում են, բայց այս խնդրին հիմնավոր լուծում պետք է տալ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ