Արցախցի Իննա Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով.
«Այսօր առընչվեցինք 2 տարբեր իրականության հետ: Առավոտյան մեր աղջիկներին տարանք հաշվառելու 174 հիմնական դպրոց, նման վերաբերմունք ու նման պատասխան տնօրենի կողմից չէի սպասում: Չընդունեց՝ պատճառաբանելով տեղ չունի, ԿՏԱԿ-փակա (այնինչ առաջին իսկ օրվանից հատուկ արցախցիների համար հատուկ էջ էր հատկացված), իսկ վերջում էլ, ամենացավոտ՝ շահեկան չի ձեր իսկ համար.... ի՞նչ նկատի ուներ տիկին Դանիելյանը: Հարգելիս, շահեկանի մասին մտածողն ուսուման մասին չի կարող մտածել, ի դեպ, դու շահեկանի մասին խոսալուց լավ մտածիր, հայի համար, առավելևս 9 ամիս բլոկադայում ապրած արցախցու համար շահեկան չի ոչինչ ...
Գնացինք հետո հմ. 90 դպրոց... Բառերն անգամ քիչ է, որ կարողանամ արտահայտել երախտիքս՝ տնօրենին ու ողջ անձնակազմին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը