20 11 2023

Ջերմուկում թշնամին կրակում է, ի՞նչ զբոսաշրջային փաթեթ․ Թադևոս Ավետիսյան

Ջերմուկում թշնամին կրակում է, ի՞նչ զբոսաշրջային փաթեթ․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք Ջերմուկը՝ որպես զբոսաշրջային քաղաք, անվտանգ է համարում։ Նշենք, որ Վահան Քերոբյանը զբոսաշրջության վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ներկայացրել, որով զբոսաշրջային վերահսկողության նոր մեխանիզմներ պետք է գործեն․ նոր հնարավորություններ են բացվում զբոսաշրջային գործունեության և այդ գործունեությունը Հայաստանի տնտեսական զարգացման համար ծառայեցնելու նպատակով։

«Պարո՛ն Քերոբյան, վերջին անգամ Ջերմուկում ե՞րբ եք եղել։ Էս օրենքը որ բերել եք, արդյոք քննարկե՞լ եք անվտանգությունը։ Ջերմուկում մենք նորից տեսնելո՞ւ ենք գերհագեցած հյուրանոցային տնտեսություններ, թե տեսնելու ենք էն վիճակը, որը կա»,- հարցրեց պատգամավորը։

Արձագանքելով պատգամավորի հարցադրմանը՝ Վահան Քերոբյանը նշեց․

«Ջերմուկում եղել եմ հուլիս ամսին՝ քննարկելու, թե ինչպես են անցնում ամառային ամիսները։ Հանդիպել ենք հյուրանոցային ցանցի ներկայացուցիչների հետ, իրենք առաջարկել են, որ մի փոքր ակտիվացնենք ոլորտը և մենք որոշեցինք Ջերմուկում խնայված միջոցներով լրացուցիչ փառատոն կազմակերպել օգոստոս ամսին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ