Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի անցակետից դեպի Վրաստանի սահմանն անցնող հատվածում:
SHAMSHYAN.com-ը նշում է, որ իրենց ահանզանգած բազմաթիվ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են հայտնել վրացական կողմի թերի ու փնթի աշխատանքից՝ ասելով, որ եթե Հայաստանի մաքսատան աշխատակիցներն աշխատում են օպերատիվ ու բարեխիղճ, ապա նույնը չես կարող ասել վրացական կողմի մասին:
«Վրացական կողմում միտումնավոր, ժամեր շարունակ՝ Հայաստանից մեկնողներին պահում են, ստուգումները կատարում են «կրիայի հոգեբանությամբ», ինչի պատճառով մարդիկ ժամերով ու օրերով չեն կարողանում հատել Վրաստանի սահմանը:
Հերթն էլ անցնում է մի քանի կիլոմետրը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը