05 08 2024

Փրկարարները դեռ որոնում են Աղստև գետն ընկած երկրորդ քաղաքացուն. News.am

Փրկարարները դեռ որոնում են Աղստև գետն ընկած երկրորդ քաղաքացուն. News.am

Տավուշի մարզում՝ Ազատամուտ գյուղի մոտ, Աղստև գետից փրկարարները քիչ առաջ դուրս են բերել գետում խեղդված մեկ երիտասարդ տղամարդու մարմին, սակայն փրկարարները դեռ որոնում են երկրորդ քաղաքացուն։

Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ազատամուտ գյուղի վարչական ղեկավար Արտակ Չոբանյանը։ Նա նշեց, որ երիտասարդը, որի մարմինը փրկարարները դուրս են բերել գետից, մոտ 35 տարեկան է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա եւ մեկ այլ քաղաքացի գետն են ընկել մի քանի ժամ առաջ, նրանցից մեկը խեղդվելիս է եղել, երբ մյուսը փորձել է նրան փրկել ու նույնպես գետն է մտել։

Ավելի վաղ Տավուշ հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Աղստև գետում հայտնաբերվել է 2 քաղաքացու դի։ Ավելի ուշ հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան մեկ այլ հրապարակմամբ հայտնել է, որ մեկ քաղաքացու մարմին է հայտնաբերվել, իսկ մյուսին փրկարարները դեռ որոնում են։ Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ  Ազատամուտ գյուղի գետի մեջ երկու եղբայրներ են խեղդվում։ 

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ