16 07 2018

Փլուզում՝ Արշակունյաց պողոտայում, կա զոհ

Փլուզում՝ Արշակունյաց պողոտայում, կա զոհ

ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 16-ին` ժամը 11։13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ), ինչի հետևանքով կան տուժածներ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝ Գ. Մ.-ն (1965թ.), Ա. Կ.-ն (1971թ.) և Մ. Հ.-ն (1990թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Ավելի ուշ նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնում են, որ հիվանդանոց տեղափոխված մյուս անձը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի գանգուղեղային ծանր վնասվածք, շնչում է ինքնուրույն, բայց բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում: 3-րդ տուժածը, ով քերծվածքներ է ստացել, դուրս է գրվել հիվանդանոցից։

Նշենք նաև, որ փլուզված շենքը բնակելի չէ, այս հասցեում գտնվում է արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունը և փորձագիտական կենտրոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ