Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկը: Առաջին հորիզոնականում Գուցերիեևների ընտանիքն է։ «Սաֆմար»-ի համասեփականատերեր Միխայիլ Գուցերիևի և Սաիթ-Սալամա Գուցերիևայի, «Ֆորտեինվեստ»-ի գլխավոր տնօրեն Սաիդա Գուցերիեւայի և «Մ.Վիդեո»-ի գլխավոր տնօրեն Բիլան Ուժախովի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 5․ 97 մլրդ դոլար:
Երկրորդ հորիզոնականում Ռոտենբերգների ընտանիքն է՝ 4․85 մլրդ դոլար կարողությամբ։ Ամենահարուստ ընտանիքների առաջատար եռյակը եզարափակում են IPG Photonics-ի գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վալենտին Գապոնցևը և նրա որդին՝ Դենիսը: Նրանց ունեցվածքը գնահատվում է 3,14 մլրդ դոլար:
ՌԴ ամենահարուստ ընտանիքների առաջատար տասնյակում տեղ է գտել նաև ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների ընտանիքը: Եղբայրներից յուրաքանչյուրը 750 մլն դոլարի ունեցվածք ունի: Ընդհանուր 1.5 մլրդ կարողությամբ եղբայրները զբաղեցրել են ցանկի 6-րդ հորիզոնականը: Սերգեյ Սարկիսովը խորհրդային տարիներին եղել է Կուբայում «Ինգոսստրախի» ներկայացուցչության ղեկավարը, 1991-ին գլխավորել է «ՌԵՍՈ-Գարանտիա» ռուս-եվրոպական ապահովագրական միությունը: Կրտսեր եղբայր Նիկոլայն ընկերություն է եկել 4 տարի անց: Մի քանի տարվա ընթացքում եղբայրները գնել են ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Այժմ նրանց է պատկանում ընկերության 60 տոկոսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը