26 12 2018

Երթևեկության փոփոխություն՝ Լենինգրադյան-Շինարարների փողոց խաչմերուկում

Երթևեկության փոփոխություն՝ Լենինգրադյան-Շինարարների փողոց խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Շինարարների փողոցից տրանսպորտային միջոցները Լենինգրադյան փողոց կարող են երթևեկել և աջ (դեպի Սեբաստիայի փողոց), և ձախ (դեպի Կիևյան փողոց) ուղղություններով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ