Հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
«Րոպեներ առաջ պատկան մարմինների հապաղման և անուշադրության հետևանքով փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը»,-ասված է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» գրառման մեջ։
Արամի 23 հասցեում պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի պնդմամբ, փլուզման եզրին էին։ Հեքեքյանը դիմել էր քաղաքապետարան, Մշակույթի նախարարություն, ապա հայտնել էր, որ չնայած դրան խախտումներով կատաևվող շինարարական աշխատանքները նախկինի պես շարունակվում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը