Փարիզում փետրվարի երկուսին «դեղին բաճկոնավորների» համազգային ցույցի 12-րդ շաբաթն է ընթացել, որոնք «սպիտակ քայլերթ» անունն են ստացել՝ ի պաշտպանություն ցույցերի ընթացքում տուժած քաղաքացիների։
Փարիզի հանրապետության հրապարակի տարածքում բախումներ են սկսվել «դեղին բաճկոավորների» բողոքի ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև: Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցաններ է կիրառել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Որոշ վայրերում ագրեսիվ ցուցարարները փորձել են հարձակվել ոստիկանների վրա, նրանց ուղղությամբ տարբեր իրեր են նետել։ Երկու ցուցարար կալանավորվել է։
Վալանս քաղաքում փողոց է դուրս եկել 5 400 մարդ։ Բերման ենթարկվածների թիվն այնտեղ հասնում է 18-ի։
Ֆրանսիական France Presse-ը հաղորդել է, որ ողջ Ֆրանսիայի տարածքում օրվա ընթացքում ցույցերին մասնակցել է մոտ 17 500 մարդ։ Ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկի փոխանցմամբ էլ՝ Փարիզում ցուցարարների թիվը վերջին տվյալներով 13 000-ից ավելի է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը