Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտնել է, որ դատարանը 1800 դատավճիռ է կայացրել «դեղին բաճկոնավորների» նկատմամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Վարչապետը նաև նշել է, որ 1422 մարդ դեռ սպասում է իր դատավճռին։
«Սկսած շարժման մեկնարկից՝ 1796 վճիռ է կայացվել, 1422 մարդ դեռևս գտնվում է դատավճռի սպասման գործընթացում»,- ասել է Ֆիլիպը՝ պատասխանելով Ազգային ժողովի պատգամավորների հարցերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը