Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նախօրեին Անթիլիասի Մայրավանքում ընդունել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին։ Այս մասին տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսարանից։
Տիգրան Մանսուրյանը մեկ շաբաթ մնալու է Անթիլիասի Մայրավանքում որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հյուր։
Նա այցելելու է Թռչնոց Բույն, Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան, Ս. Աստվածածին վանք եւ Դպրիվանք։ Տ. Մանսուրյանը ներկա է գտնվելու Մայր տաճարում կայանալիք եկեղեցական արարողություններին, նաեւ հանդիպումներ է ունենալու լիբանանահայ մշակութային միությունների պատասխանատուների հետ։
Կոմպոզիտորն այցելելու է նաեւ Բուջ Համուդի եւ Այնջարի հայավան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը