«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աղբահանության իրականացումը վերջնական վտանգի տակ է։
«Սիրելի՛ երեւանցիներ,
Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետեւողականորեն իրականացվող ռազմավարության եւ ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը: Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:
Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»,–նշված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը