03 12 2019

ՀՅԴ ակտիվիստին հարցազրույցից հետո բերման ենթարկեցին



Կարծում ենք, որ ինչպես մենք ենք կառուցողական դաշտում, այնպես էլ նախարարությունը կլինի և Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում կունենանք: Այս մասին այսօր ԿԳՄՍՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը. «Մենք այսօր այստեղ ենք պարոն Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման և քննարկման պահանջով: Ինչո՞ւ պետք է չհանդիպենք, ի՞նչն է խանգարում նրան հանդիպել իր ժողովրդի մի խմբի հետ, որը որոշ մտահոգություններ ունի, ու այդ մտահոգությունների շրջանակում եկել է նախարարի հետ հանդիպման ու քննարկման»:

Հարցին՝ նախարարի հրաժարական պահանջը դեռ շարունակո՞ւմ է մնալ օրակարգային, Արգիշտի Գևորգյանը պատասխանեց. «Մենք հրապարակել ենք մեր վեց օրակարգային կետերը, որոնց շուրջ պատարստ ենք նախարարության հետ հանդիպման և քննարկման, իսկ 6-րդ կետում ասվում է, որ այս փոփոխությունների կարևորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից: Նախարարի հրաժարականի պահանջը դեռևս օրակարգում է, որովհետև մենք մտավախություն ունենք, որ իր վարած քաղաքականությունն իր ունեցած մտորումների արդյունքն է, այսինքն այդ քաղաքականությունը կարող է չլինել նախարարին հեռացումով»:

Նշենք, որ Արգիշտի Գևորգյանին ճեպազրույցից հետո բերման ենթարկեցին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ