ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քիմիական գիտությունների թեկնածու Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստաի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին նշանակել գիտության կոմիտեի նախագահ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։ Սարգիս Հայոցյանը 2016 թվականից աշխատում է Գիտության կոմիտեում՝ որպես գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը