01 05 2020

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանվել են

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանվել են

Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ։ Հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ