ՀՀ Արարատի մարզի Ազատի ջրամբարում (Զովաշեն) անցկացրած ստուգայցի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են ձկնորսական դնովի 2 ցանց՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում:
«Հարուցվել են վարչական վարույթներ, իրավախախտները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը