Երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել։ Սա ըստ էության այն է, ինչի վերաբերյալ մենք ավելի վաղ՝ հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էին և այս առումով էր կարևորվում դիմակների կրումը այդ թվում բաց տարածքներում։ Ուզում եմ ասել, որ Հայաստանում ևս շարունակում է ծավալվել համաճարակը։ Այս մասին կառավարությաննիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք մեզ թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը կամ մոտեցնել 0-ին»,- ասաց վարչապետը նշելով, որ ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը