Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն:
«Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից:
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը», ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հրապարակել էր հայրենիքի պաշտպանության համար զոհված 147 զինծառայողի անուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը