16 03 2021

Ձեզ չի՞ հետաքրքրում, որ վարչապետի խորհրդականը միջամտում է արդարադատությանը․ լրագրողը՝ նախարարին



Ես չեմ ծանոթացել այդ նյութին, համացանցում այնքան նյութեր կան և ապատեղեկատվության շրջանակն այնքան լայն է, որ շատ դժվար է իրական և ոչ իրական լուրերն իրարից տարբերել, դրա համար ես ժամանակ չեմ ծախսում նման նյութերին ծանոթանալու համար: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով տարածված տեսանյութին, որտեղ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է արդարադատությանը՝ խմբագրելով քննիչի կողմից իրեն ուղարկված մեղադրանքի որոշումները:

«Բայց որքան լրահոսից տեղյակ եմ, գլխավոր դատախազությունը դրան արձագանքել էր և կարծում եմ՝ դատախազությունից կարելի է ճշտել»,-ասաց նա՝ հավաստիացնելով, որ չի տեսել տեսանյութը:

Հարցին՝ իրեն չի՞ հետաքրքրում, որ վարչապետի խորհրդականը միջամտում է արդարադատությանը, Բադասյանը պատասխանեց. «Շատ է հետաքրքրում, բայց ինչպես նշեցի, շատ դժվար է հիմա համացանցում տարբերակել իրական, ոչ իրական լուրերը, ինչ նպատակով է դա տարածվում, արդյոք տակը փաստական հիմք կա, թե ոչ: Ես ընդհանրապես ժամանակ չեմ ծախսում ավելորդ նյութերին մանրամասն ծանոթանալու»: Երբ հաստատվում է, որ փաստական տվյալի վրա է տեղեկատվությունը... կա համապատասխան մարմին, որն արձագանքել է դրան, և այդ ոլորտում ունի կոնկրետ գործառույթներ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ