Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ գրեթե 700 հազար մարդ պատվաստել: Այս մասին Ազգային ժողովի նիստին 2020 թվականին կառավարության գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շեշտելով, որ Հայաստանում երեխաները չեն պատվաստվի:
Այնուամենայնիվ, նախարարությունը պետք է պատվաստում ապահովի երկրի 600-700 հազար բնակչի համար: Նա հայտնեց, որ ռիսկային խմբի մարդիկ եւ բուժաշխատողներն արդեն սկսել են պատվաստվել: «Հայաստանում ռիսկային խմբերի մեջ են մտնում 65 տարեկանից բարձր անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, ծերանոցների հիվանդները եւ աշխատակիցները, սոցիալական պաշտպանության կենտրոնների աշխատակիցները: 55 տարեկանից ցածր ռիսկային խմբի մարդիկ պատվաստվելու են «Սպուտնիկ V»-ով, իսկ ավելի ավագ խումբը՝ AstraZeneca-ով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը