02 07 2021

Արման Բաբաջանյանը իր մեքենայի վրա կրակոցը անձամբ ինքն է պատվիրել․ սկանդալային մանրամասներ․ Դեժավյու

Արման Բաբաջանյանը իր մեքենայի վրա կրակոցը անձամբ ինքն է պատվիրել․ սկանդալային մանրամասներ․ Դեժավյու

Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․ 

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների օրը այն ժամանակ դեռևս ՀՀ ԱԺ պատգամավոր հանդիսացող Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ իր մեքենայի վրա կրակել են՝ նշելով․ «Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու»: Ճիշտ է, տեղեկատվության իսկությունը միանշանակ չընդունվեց հարության կողմից, քանի որ շատերն են ծանոթ Բաբաջանյանի մարդ տեսակին, մի մասն էլ՝ ավելի շատ հակված էր այն վարկածին, որ եղածը թյուրիմածություն է, քանի որ Բաբաջանյանն իրենից չի կարող ներկայացնել այն կարևորությունը, որ հենց ընտրությունները օրը նրա հետ ցանկանան հաշվեհարդար տեսնել։ Դեռ այն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր հանդիսացող անձը այս ամենը ներկայացրեց մահափորձ՝ ուղղված իր դեմ։ Իսկ ինչ է պարզվում իրականում։

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Արման Բաբաջանյանը իր ծանոթին ցուցում է տալիս կրակել իր մեքենայի վրա, որի դիմաց նա խոստացել է 300 ԱՄՆ դոլար։ Օպերացիայից անմիջապես հետո գործի են անցնում Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ անտեղյակ լինելով, որ տեղի ունցեածը էժանագին կապիկություն է՝ ուղղված «նախկինների նկատմամբ վախերի» ամրապնդմանը։ Կրակողը հայնտաբերվում է այն ժամանակ, երբ ընտրություններն արդեն ավարտված են լինում։ Հայտնի է, որ գործարքի դիմաց խոստացված 300 ԱՄՆ դոլարից, պատվեր կատարողը ստացել է ընդամենը 30,000 ՀՀ դրամ։ Հայտնի է, որ կրակողը այս ամենը խոստովանել է դատարանի դահլիճում, երբ հասկացել է, որ սեփական մոր վրա ցուցմունք տված պատգամավորը իրեն էլ է «գցել»։ Ողջ այս խայտառակությունն իմանալուց հետո, համապատասխան իրավապահ մարմիններն անմիջապես լծվել են այս դեպքը քողարկելու գործին, քանի որ գաղտնիք չէ, որ երբեմնի պատգամավորը հանդիսանում է «քայլարած» իշխանությունների կցորդներից։

Մեզ հասած մեկ այլ հավաստի տեղեկության համաձայն, դեպքը տեղի է ունեցել Նորքում գտնվող Բաբաջանյանին պատկանող առանձնատան մերձակայքում։ Արձագանքած ոստինանները, երբ պահանջել են Բաբաջանյանի տան տեսանկարահանող սարքերի վիդեոնկարահանումները, քիչ անց պարզել են, որ այն հատվածը, որտեղ պետք է երևար դեպքը՝ ջնջված է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ