20 12 2021

Բաբաջանյանը «խանդում» է Փաշինյանի և Մարուքյանի մտերմությանը․ Politik.am

Բաբաջանյանը «խանդում» է Փաշինյանի և Մարուքյանի մտերմությանը․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանն ունի աջակից կուսակցություններ, որոնք հանդես են գալիս, որպես ընդդիմադիր ուժեր, բայց իրականում իշխանության թելն են թելում։ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանի ամենասիրելի «ընդդիմադիր» ուժը՝ Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն Հանրապետության» կուսակցությունն էր։ Հենց այս ուժի միջոցով էր իրականացվում ամենակեղտոտ հարձակումները ընդդիմադիր իրական ուժերի նկատմամբ։ Քաղաքական կեղտոտ այս գործունեության շրջանակում Արման Բաբաջանյանն ու իր թիմակիցները հաճախ հայտնվում էին Հանրային հեռուստաընկերության եթերում։

Ընտրություններից հետո Փաշինյանի ճաշակը մի փոքր փոխվել է։ Վարչապետի սիրտը կլասիկ բան է ուզում։ ԵՎ այստեղ կարծես օգնության է եկել կլասիկ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանն ու իր թիմը։ Նրանք չեն իջնում հանրայինի եթերից ու քննադատում են, ոչ թե գործող իշխանություններին, այլ ընդդիմությանը, որը չի թողնում կառավարությանը աշխատել։

Մեր տեղեկություններով, Արման Բաբաջանյանը «խանդում» է Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարույքանի մտերմությանը։ Նա իր թիմակիցների շրջանում դժգոհել է, թե ամենածանր օրերին ինքն է սատարել Փաշինյանին, բայց այսօր ինքը հետին պլան է մղված, իսկ սիրելի վարչապետի սիրելի ընդդիմության տեղում հայտնվել է Էդմոն Մարուքյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ