13 01 2022

Հունվարի 22-ից հետո խստացված ռեժիմով կլինեն ստուգայցեր․ ԱՆ-ն՝ նոր սահմանափակումների մասին



ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու ստուգայցերի տեսքով և հունվարի 22-ից հետո նախատեսվում է խստացված ռեժիմով ստուգայցեր իրականացնել, որոնք ընդգրկելու են նաև նոր պահանջների կատարման ստուգումը: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը:

«Կախված գործունեության տեսակից, տնտեսվարողը ինքը պետք է մշակի և ներդնի էն կազմակերպչական մոտեցումը, որը կբերի ցանկալի արդյունքի՝ վերահսկման առումով: Իսկ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ