03 02 2022

Ավտովարորդները Կենտրոնական բանկից պահանջներ ունեն, բայց կառավարությունից՝ ոչ



ԱՊՊԱ-ի թանկացման մեղավորը Կենտրոնական բանկն է։ Ավտովարորդների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովը։

«Ապահովագրական ընկերություններն էլ մեղք չունեն, որովհետև սահմանափակումներով այնքան են բարձել, որ ստիպված գնում են որոշակի քայլերի, որ պարտքերը փակեն։ Դրա համար մեր ակցիան ուղղված է կենտրոնական բանկի դեմ։ Երկուշաբթի՝ ամսի 7-ին ուժի մեջ է մտնելու որոշումը, մենք պատրաստվում ենք այդ օրն էլ ապահովագրական բյուրոյին հիշեցնել մեր շունչը։ Եթե մինչև երկուշաբթի ոչ մի բան չձեռնարկեն, մենք կմտածենք համարժեք քայլեր ձեռնարկել բյուրոյի դեմ։ Մենք պահանջում ենք վերացնել որոշումը, կամ հետաձգել մինչև հանրային քննարկումներ իրականացվեն ու ժողովրդի արձագանքը լսելի լինի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ