Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերը, զարգացնելով առաջխաղացումը, վերահսկողություն են սահմանել ևս 9 բնակավայրի նկատմամբ՝ «ազատագրված բնակավայրերի» թիվը հասցնելով 27-ի, հայտարարել է ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը։
«2022 թվականի փետրվարի 28-ի երեկոյի դրությամբ՝ ազատագրվել է ընդհանուր 27 բնակավայր, որոնք նախկինում Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ էին»,- նշված է շտաբի տարածած հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը