11 04 2022

Ուկրաինայի տնտեսության ծավալները 45 տոկոսով կկրճատվեն․ Համաշխարհային բանկ

Ուկրաինայի տնտեսության ծավալները 45 տոկոսով կկրճատվեն․ Համաշխարհային բանկ

Ուկրաինայի դեմ պատերազմը և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հարված են հասցնումաշխարհի տնտեսություններին, ընդ որումսպասվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայիտարածաշրջանիձևավորվող շուկայական և զարգացող տնտեսություններըհիմնական ծանրությունը կկրեն, ասվում էՀամաշխարհային բանկի այսօր լույս տեսած՝«Վերջին տնտեսական զարգացումները» հրապարկման մեջ։https://www.worldbank.org/en/region/eca/publication/europe-and-central-asia-economic-update?cid=eca_fb_eca_en_ext

 Այժմ կանխատեսվում է, որ տարածաշրջանի տնտեսության ծավալներնայս տարի կկրճատվեն ավելի քան 4.1 տոկոսով 3 տոկոսանոց աճի նախապատերազմյան կանխատեսման համեմատ, քանի որ պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական ցնցումները խորացնում են ՔՈՎԻԴ-19 համավարակի շարունակվող ազդեցությունները։ Այս կրճատումը վերջին մի քանի տարում երկրորդը և 2020թ․ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված կրճատումից երկու անգամ մեծ կլինի։

 Ըստ գնահատականների՝ Ուկրաինայի տնտեսության ծավալների 45.1 տոկոսանոց կրճատում է կանխատեսվում,  թեև կրճատման մեծությունը կախված կլինի պատերազմի տևողությունից և ինտենսիվությունից։ Աննախադեպ պատժամիջոցների հարվածը կրելով՝ Ռուսաստանի տնտեսությունն արդեն խորն անկման մեջ է հայտնվել, ընդ որում 2022 թ․ կանխատեսվում է թողարկման ծավալների 11.2 տոկոսանոց կրճատում։

 «Պատերազմի պատճառովանարգել խորացող հումանիտար ճգնաժամըազդեցիկչափերի է։ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի տնտեսությանը հուժկու հարված է հասցնում և ենթակառուցվածքներին հսկայական վնաս է պատճառել»,-ասել է Համաշխարհային բանկ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն։ «Ուկրաինան զգալի ծավալի ֆինանսական օժանդակության անհապաղ կարիք ունի, քանի որ այն պայքարում է իր տնտեսությունը և կառավարության աշխատանքը պահպանելու համար՝ օժանդակելու ծայրահեղ իրավիճակից տուժող և դրան դիմակայող Ուկրաինայի քաղաքացիներին»։

 Պատերազմը համաշխարհային տնտեսական աճի տեմպի կտրուկ դանդաղման, բարձրացող գնաճի և պարտքի և աղքատության մակարդակի կտրուկ աճի ավելացողմտահոգություններին էգումարվել։ Տնտեսական ազդեցության արձագանքը դրսևորվել է բազմակի ուղիներով, այդ թվում՝ ապրանքային և ֆինանսական շուկաներ, առևտուր ումիգրացիոնկապեր և վստահության վրաանբարենպաստ ազդեցություն։

 Պատերազմը նաև ծանր հարված է հասցնում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող և զարգացող տնտեսություններին՝ տարածաշրջան, որտեղ արդեն այս տարի համավարակի շարունակվող ազդեցությունների հետևանքովտնտեսական աճը դեպի դանդաղում էր գնում։ Ռուսաստանից և Ուկրաինայից բացի, կանխատեսվում է, որ Բելառուսը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանն այս տարի տնտեսական անկման մեջ կընկնեն, իսկ աճի կանխատեսվող ցուցանիշները բոլոր տնտեսություններումիջեցվել են՝ պայմանավորված պատերազմի ազդեցությունների տարածմամբ, եվրագոտում սպասվածից թույլ  տնտեսական աճով և ապրանքային, առևտրի և ֆինանսական ցնցումներով։

 Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում տարածաշրջանում ցորենի ներմուծման40 տոկոսը և Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում շուրջ 75 տոկոսից ավելին։ Ռուսաստանը նաև արտահանման խոշոր ուղղություն է շատ երկրների համար, իսկ Կենտրոնական Ասիայի որոշ տնտեսություններում (Ղրղզստան, Տաջիկստան)Ռուսաստանից դրամական փոխանցումները ՀՆԱ-ի շուրջ 30 տոկոսն են կազմում։

 «Ուկրաինայի պատերազմը և համավարակը մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ ճգնաժամերը կարող են համատարած տնտեսական վնասի պատճառ դառնալև մեկ շնչի հաշվով եկամուտներն ու զարգացման ուղղությամբ ձեռքբերումները մի քանի տարովհետ գցել»,- ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնտեսագետ Ասլի Դեմիրգյուչ-Քանտը։«Անհրաժեշտ է, որ տարածաշրջանի կառավարություններն ամրացնեն իրենց մակրոտնտեսական բուֆերները և բարձրացնենիրենց քաղաքականության վստահելիությունը՝ ռիսկերը զսպելու և առևտրի ու ներդրումային ուղիների հնարավոր հատվածականությունը հաղթահարելու, սոցիալական ապահովության իրենց ցանցերն ամրապնդելու համար՝ առավել անապահովներին, այդ թվում՝ փախստականներին պաշտպանելու համար և էերգախնայողության բարելավման շեշտադրումըչկորցնեն՝ կայուն ապագա ապահովելու համար»։

 Պատերազմի պատճառով  առաջացած հումանիտար խորը ճգնաժամը համաշխարհային ցնցման սկզբնական ալիքներից առավել արտահայտվածն էր և հավանաբար հակամարտության թողած ամենատևական ժառանգությունների թվին կդասվի։ Ուկրաինայից դեպի հարևան երկրներ փախստականների ալիքի պատճառով սպասվում է, որնախորդ ճգնաժամերինշանակությունը դրա համեմատ կփոքրանա։ Դրա հետևանքով առանցքային կլինի ընդունող երկրին և փաստականների համայնքներին օժանդակությունը, և Համաշխարհային բանկը ծրագրային աջակցություն է նախապատրաստում՝ փախստականների հոսքերի մեծացմամբ պայմանավորված ֆինանսավորման կարիքները հոգալու համար։

 Պատերազմի հետևանքով նավթի գների կտրուկ աճը ևս ընդգծում է էներգաանվտանգության անհրաժեշտությունը՝ խթանելով վերականգնվող աղբյուրներից էներգամատակարարումը և էներգախնայողության լայնամասշտաբ միջոցառումների նախագծման և իրականացման արագ ընթացքի ապահովումը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ