18 11 2022

Պարտադիր հայտարարագրման ներդրումից ամենից շատ տուժելու է օրվա հացի խնդիր լուծող խավը. Կառլեն Խաչատրյան



Պարտադիր հայտարարագրման միջոցով պետությունը փորձում է այսպես կոչված ստվերում գտնվող եկամուտները հարկել, բայց իմ խորին համոզմամբ այս որոշման հիմքում ընկած է բյուջեն ամեն գնով լցնելու խնդիրը: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Ինչքան էլ, որ կառավարությունը մատնանշի, որ ցնցող տնտեսական աճ ունենք, հետագայում ևս այդ տնտեսական աճը ավելանալու է և այլն, հասկանալի է, որ տնտեսության հարկման ներուժը բավական փոքր է և պետությունը չի կարողանալու բավարար չափով եկամուտներ գեներացնել, որ կարողանա աճող ծախսերը ֆինանսավորի: Հիմա հող են նախապատրաստըում դրա համար»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ